տուն Լուրեր Վրաստանում 1,8 միլիոն տարեկան մարդկային գանգ է հայտնաբերվել

Վրաստանում 1,8 միլիոն տարեկան մարդկային գանգ է հայտնաբերվել

241
0

40 (1)

Վրաստանում միջազգային անտրոպոլոգների խմբի գտած մարդկային գանգը վկայում է այն մասին, որ մարդու նախնիների մոտ վեց տեսակ պատկանում են Homo erectus «ուղիղ քայլող մարդ» խմբին:

Այս եզրակացության է եկել վրացի, իսրայելցի, ամերիկացի և շվեյցարացի գիտականներից կազմված խումբը Վրաստանի հարավում գտնվող Դմանիսի բնակավայրի մոտ պեղումների ժամանակ գտնված մարդկային գանգը ուսումնասիրելու արդյունքում: Ըստ նրանց՝ մարդկային գանգը մոտ 1,8 միլիոն տարեկան է : Գտածոն ստիպել է գիտնականներին վերանայել ընդունված կարծիքն այն մասին, որ մարդու նախնիների վաղ էվոլյուցիան տեղի է ունեցել Աֆրիկայում: Այժմ մարդկային գանգը ցուցադրվում է Վրաստանի ազգային թանգարանում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here