տուն Քաղաքական Միջազգային Վրաստանում ռուսական դրոշ են այրել

Վրաստանում ռուսական դրոշ են այրել

270
0

url

Փոթի քաղաքի բնակիչները երեկ ակցիա են անցկացրել՝ սոցցանցերում տեղ գտած այն տեղեկությունից հետո, համաձայն որի՝ նավահանգստում կկախվի ռուսական դրոշ։ NewsPosts-ը տեղեկացնում է, որ Աղմաշենեբելի փողոցում հավաքված բնակիչները հանել են ռուսական դրոշները և որպես բողոքի նշան՝ այրել դրանք։

Վրացական կայքերը տեղեկացնում են, որ միջազգային երաժշտական «Ֆազիսոբա 2013» փառատոնի կազմակերպիչներն այլ դրոշների հետ մեկ տեղ կախել են ռուսական դրոշ, ինչը հարուցել է տեղի բնակիչների զայրույթը, քանի որ նման քայլը համաձայնեցված չի եղել տեղի իշխանությունների հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here