Վրաստանի Քվեմո Քարթլի մարզի գյուղերից մեկում ՌԴ 65-ամյա քաղաքացու են սպանել, գրում է Sputnik Грузия-ն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ռուսական РИА Новости գործակալության հարցմանն ի պատասխան հաստատել է սպանության լուրը, սակայն գերատեսչությունը չի հստակեցրել, թե սպանված անձը որ երկրի քաղաքացի է հանդիսանում:
Ըստ նախարարության տվյալների` սպանությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Հարուցվել է քրեական գործ` «Կանխամտածված սպանություն» հոդվածով, ինչը ենթադրում է 7-ից 15 տարի ազատազրկում: