տուն Հասարակություն Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբին ճանապարհեց Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբին ճանապարհեց Հայաստան

249
0

Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։

Ինչպես հայտնում է դեսպանությունը մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։

Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։