Վրաստանում հոկտեմբերի 25-ին կանցկացվի ակցիա, որի նպատակն է մեծ պատվով ճանապարհել երկրի հեռացող նախագահ Միեիլ Սաակաշվիլուն: Ակցիան տեղի կունենա նախագահական նստավայրի մոտ և կկրի «Հաջողություն, պարոն նախագահ» անվանումը:
Կազմակերպիչների խոսքերով` ակցիայի նպատակն է շնորհակալություն հայտնել Միխեիլ Սաակաշվիլուն բոլոր այն դրականի համար, որ նա արել է իր պաշտոնավարման տարիներին, ինչպես նաև միջազգային հանրությանը ցույց տալ, որ երկրի քաղաքացիները կողմ են այն առաջընթացին, որը Վրաստանն արձանագրել է նրա նախագահության տարիներին: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին: