տուն Հասարակություն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է ՀՀ քաղաքացիների հերթական խմբի տեղափոխումը Հայաստան

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է ՀՀ քաղաքացիների հերթական խմբի տեղափոխումը Հայաստան

160
0

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի տեղափոխումը Հայաստան։

Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։

Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։

Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։