
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 517-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում վարակված անձանցից 168-ն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից, մահվան դեպքերի թիվը 6 է:
Վրաստանի կարանտինային գոտիներում այժմ գտնվում է 5153 մարդ, 549 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 139 523 է, մահացել է 218 024 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: