տուն Աշխարհ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել

156
0

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում կազմում է 511՝ նշված է Վրաստանի կառավարության կայքում: 

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 156 մարդ, մահացել՝ 6-ը:

Այժմ կարանտինային գոտում է գտնվում 5107 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 534 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան՝ բուժվելու նպատակով:

Ընդհանուր հաշվարկով, Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այժմ կորոնավիրուսից բուժվում է 352 պացիենտ: