տուն Հասարակություն Առողջապահություն Վրաստանում կորոնավիրուսով երեխա է վարակվել

Վրաստանում կորոնավիրուսով երեխա է վարակվել

242
0

Վրաստանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքը` հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Վրացական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, վարակված երեխան 12 տարեկան է:

Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն, Վրաստանում լաբորատոր եղանակով հաստատված Է կորոնավիրուսով վարակման 23 դեպք: Ընդ որում` մարտի 10-ին հայտնաբերված վարակման ութ նոր դեպքերից հինգը, ներառյալ երեխան, նույն ընտանիքի անդամներ են: