Վրաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով 11-րդ մարդն է մահացել: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 638 դեպք, վարակվածներից 317-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Վրաստանում առողջացածների թիվը գերազանցել է ակտիվ դեպքերի թիվը: