Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը ընդհատվել է երկու պատգամավորների միջեւ ծագած վեճի պատճառով,- հայտնում է Газета.Ru-ն։
Վեճը ծագել է Սոսո Ջաչվլիանիի (իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցություն) եւ եւ Գեորգի Բարամիձեի (ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցություն) միջեւ։
Վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ջաչվլիանին, որը բնիկ Սվանեթեցի է, հայտարարություն է արել երկրի այդ մարզում 2004թ. մարտի 24-ի հատուկ գործողության անցկացման մասին եւ վիրավորել Գեորգի Բարամիձեին, որն այն ժամանակ Վրաստանի ՆԳ նախարարն էր։
Մարտի 24-ի գործողությունների ժամանակ Սվանեթիումձերբակալվել էին եղբայրներ Օմեխ եւ Եվգենի Ապրասիձեները, նրանց դատապարտել էին 18 եւ 20 տարի ազատազրկման։ նախկն իշխանությունները Ապրասիձեների ընտանիքին համարել են «գողական կլան»։ Իշխանափոխությունից հետո Վրաստանում դատախազությունը նորացրել է տվյալ գործի հետախուզությունը։ Ապրասիձեների մայրը մեղադրում է Արդարադատության նախկն նախարար Զուրաբ Ադեիշվիլուն եւ Աեորգի Բարամիձեին՝ ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու մեջ։