«Վրաստանում լոկալ վարակի դեպք չկա: Դա բերովի դեպք է: Լավ միջոցառումների շնորհիվ հնարավոր է չտարածվի հիվանդությունը»,- այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարը վստահեցրեց՝ համաճարակաբանական տեսակետից այլ էֆեկտիվ միջոցառումներ, որոնք անում է նախարարությունը, այս պահին չկան: «Ջերմաչափումն ու զննումը, որ անում ենք անցակետում, առավելագույնն է: Մինչ օրս 95 հետազոտություն ենք արել: 850 հետազոտություն թեստ ունենք: 3000 էլ կստանանք շուտով»,- ասաց գործադիր մարմնի անդամը: