տուն Աշխարհ Վրաստանում աճում է վարակվածների թիվը․ առողջապահության նախարարի օգնականը կարանտինի մեջ է

Վրաստանում աճում է վարակվածների թիվը․ առողջապահության նախարարի օգնականը կարանտինի մեջ է

186
0

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ իր օգնականը կորոնավիրուսի պատճառով մեկուսացված է: Նախարարը հայտնել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումները, հավաստիացրել է, որ իր օգնականն արդեն մեկ շաբաթ է, ինչ չի եղել նախարարությունում:

«Իմ օգնականն ինքնամեկուսացվել էր, երբ իր կնոջ մոտ կորոնավիրուս հայտնաբերեցին, հետևաբար, վարակի տարածման ռիսկը ցածր էր: Այդուամենայնիվ, մենք կանխարգելիչ քայլեր ձեռնարկեցինք՝ թեստավորեցինք նրան, պատասխանը բացասական էր»,- հայտարարել է Տիկարաձեն:

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 25-ի: