Վրաստանը և ԱՄՆ-ն համատեղ կապահովեն վրացի և հայ աշակերտների տարհանումը Միացյալ Նահանգներից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հայտնում է Ria.ru-ն:
Նա նշել է, որ այս խնդրի շուրջ աշխատել են 10 օր, արդյունքում, Վրաստանի և ԱՄՆ կառավարությունների համատեղ որոշման համաձայն, վրացի 79 աշակերտ, որոնք այսօր գտնվում են ԱՄՆ-ում են, դուրս կբերվեն երկրից:
«Հայկական կողմի խնդրանքով, ՀՀ քաղաքացի 35 աշակերտ նույնպես հատուկ չվերթով կտարհանվեն ԱՄՆ-ից», -տեղեկացրել է նա:
Ամերիկյան կողմը կապահովի ԱՄՆ-ից չվերթ դեպի Դոհա, որտեղից վրացական կողմը կկազմակերպի թռիչքը դեպի Թբիլիսի: