Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի սպասում, որ Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում նշանակալի փոփոխություններ կլինեն։
«Ես ոչ մի յուրահատուկ ակնակալիք չունեմ՝ ո´չ բարելավման, ո´չ էլ վատթարացման», — Ղարիբաշվիլիի խոսքերն է փոխանցում «Նովոստի-Գրուզիան»։
Հիշեցնենք, որ մի քանի տարի քննարկվում էր վրացական պատվիրակության մասնակցության հարցը Սոչիի օլիմպիական խաղերին՝ հաշվի առնելով երկու երկրների լարված հարաբերությունները, սակայն այսօր Վրաստանի վարչապետը հաստատել է այն տեղեկությունը, որ երկրի մարզիկները մասնակցելու են Սոչիի օլիմպիական խաղերին, որոնք մեկնարկելու են փետրվարի 7-ին։