Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները պատրաստ են փակել սահմանները ցանկացած երկրի հետ, որոնք կորոնավիրուսի տարածման տեսանկյունից վտանգ կներկայացնեն: Այդ մասին նա նշել է՝ պատասխանելով «Բլումբերգի» լրագրողի հարցին, թե կփակի՞ Վրաստանը իր սահմանները Ռուսաստանի հետ, որտեղ, ըստ լրագրողի, մոլեգնում է կորոնավիրուսը, թեպետ իշխանությունները դա թաքցնում են:
«Այս դեպքում միայն Ռուսաստանի մասին խոսք լինել չի կարող: Մենք խոսում ենք գլոբալ խնդրի և սահմաններ չճանաչող վիրուսի մասին: Մեզ համար գլխավորը մեր քաղաքացիների անվտանգությունն է: Ռիսկերը նվազեցնելու համար մենք սահմանին միջոցներ կձեռնարկենք՝ ցանկացած երկրի հետ կապված»,- հայտարարել է նա:
Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվում է Վերին Լարսի անցակետը, որի միջոցով էլ իրականացվում են նաև Ռուսաստանի ու Հայաստանի միջև բեռնափոխադրումները: