Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, սպասվում է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի պաշտոնական այցը Հայաստան:
Վրաստանի կառավարության առաջնորդը Հայաստան ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:
Գախարիային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ քիչ անց Բաղրամյան 26-ում կմեկնարկի Վրաստանի վարչապետի դիմավորման արարողությունը: