Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վաղը կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվությամբ, վարչապետ Գախարիայի առաջին պաշտոնական այցերը տեղի կունենան Վրաստանի հարևան երկրներ, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտներում:
Հոկտեմբերի 9-ին Վրաստանի կառավարության ղեկավարը կայցելի Ադրբեջան, հաջորդ շաբաթ կկայանա նրա այցը Հայաստան: Բացի այդ, նախատեսվում է նաև վարչապետի այցը Թուրքիա, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին: