տուն Uncategorized Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը կզբաղվի գործազրկության խնդիրներով

Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը կզբաղվի գործազրկության խնդիրներով

203
0

portret

Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը զբաղվելու է երկրում գործազրկության խնդրով: Վրաստանի պատրիարքը հանդես է եկել նման նախաձեռնությամբ` հայտարարելով, որ ներկայումս շատ մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, չնայած, որ աշխատատեղերը քիչ չեն: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն:

«Կա այսպիսի մի կարգախոս՝ պետք է աղոթենք, մտածենք, հանդես գանք նոր գաղափարներով և աշխատենք: Եթե սա անենք, ապա երջանիկ կլինենք: Երիտասարդությունը հենց այսպես պետք է ապրի: Պետք է հանգստացնեմ և ասեմ, որ ստեղծված ծանր տնտեսական վիճակից ելք կա: Կա փոքր և միջին բիզնես, և մենք մտադիր ենք ստեղծել խումբ, որը երիտասարդությանը կսովորեցնի բիզնես վարել: Խոսքը կարող է գնալ ինչ-որ մի հեշտ զբաղմունքի մասին, որն, այդուամենայնիվ, շատ մարդկանց կարող է ազատ շունչ քաշելու հնարավորություն տալ»,- ասել է պատրիարքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here