Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվեց մոտ 4 տարվա ազատարզկման

    111
    0

    953514079

    Վրաստանի դատարանը երկրի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային դատապարտել է 3 տարի 9 ամսվա ազատարզկման` նրան մեղավոր ճանաչելով 2006 թվականին բանտային անկարգությունների ժամանակ խռովարարների հետ դաժան վարվելու մեջ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

    Այդ տարիներին Ախալայան գլխավորում էր քրեակատարողական վարչությունը: Նախկին նախարարին նաև տուգանել են 2,4 հազար դոլարի չափով: Նախկինում Ախալայայի դեմ հարուցվել էին այլ գործեր, սակայն դրանց մեծ մասով մեղադրանքները հանվել են:

    Տեղեկացնենք, որ 2006 թվականին վրացական թիվ 1 և թիվ 5 քրեակատարողական հիմնարկներում խռովությունների ժամանալ մահացել էր 7 բանտարկյալ, 22-ը վիարվորվել էր:

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here