Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տոնած Գեորգի Մարգվելաշվիլին BBC-ի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է աշխատանք տանել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները խզվել էին 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։
Մարգվելաշվիլին ասել է, որ ինքը պատրաստում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհային քարտեզ։ Այդուհանդերձ, փորձագետները կարծում են, որ Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի ստորագրումը դժվար թե օգնի երկու երկրների հարաբերությունների բարելավմանը։