տուն Քաղաքական Միջազգային Վրաստանի նորընտիր նախագահը հրաժարվեց տեղափոխվել հայկական Հավլաբարի նստավայր

Վրաստանի նորընտիր նախագահը հրաժարվեց տեղափոխվել հայկական Հավլաբարի նստավայր

234
0

908922130

Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է տեղափոխվել հայկական Հավլաբար թաղամասում Միխեիլ Սաակաշվիլու կողմից կառուցված նախագահական նստավայր։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Դավիդ Սաղանելիձեն այսօր ասել է, որ նախագահական նստավայրը հանձնվելու է Վրաստանի տեխնոլոգիական համալսարանին։ Հիշեցնենք, որ այդ նստավայրի կառուցումն արժեցել է 200 մլն դոլար։

Մարգվելաշվիլին աշխատելու է պետական կառավարական մասնաշենքերից մեկում, մինչև որ կավարտվի Թբիլիսիի Ատնելի փողոցում գտնվող հին շինության վերականգնումը, որտեղ նախկինում եղել է ԱՄՆ-ի դեսպանատունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here