Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքական խմբերի առաջնորդներին և ցույցի կազմակերպիչներին կոչ է անում դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը:
Shantnews.am-ի փոխանցած տեղեկությամբ գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում բացատրել է, որ խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելն օրենքով արգելված է:
Լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մեծամասնական ձևաչափով հանդիպմանը զրուցել են ստեղծված իրավիճակի շուրջ:
«Անկախ ընդդիմադիր ուժերի կողմից խորհրդարանի շրջափակմանը՝ այսօր նշանակված իշխող կուսակցության բյուրոյի նիստը պետք է անպայման կայանա, քանի որ այդ իրավունքը սահմանված է Սահմանադրությամբ: Այն ժամանակները, չեն, որ թույլ տանք «Ազգային շարժմանը» շրջափակել խորհրդարանն ու ձախողել սահմանադրությամբ մեզ տված օրենքը: Կոչ եմ անում բոլորին գործել օրենքի սահմաններում, հակառակ դեպքում՝ կոչ կանենք համապատասխան մարմիններին գործել օրենքի սահմաններում: Կարևորը օրենքի գերակայությունն է: Մնացածը ուժայինների գործն է»,- քիչ առաջ հայտարարել է Կալաձեն:
Նշենք, որ այսօր՝ ժամը 15-ին, խորհրդարանում պետք է կայանար իշխող կուսակցության բյուրոյի նիստ: Սակայն խորհրդարանի 3 մուտքն էլ փակ է։ Երկրորդ օրն է՝ ընդդիմությունը խորհրդարանի մուտքն արգելափակել է վրաններով, ավազով լի պարկերով: Խորհրդարանի մուտքի բոլոր դռներին կախել են կողպեք՝ արգելելով «Վրացական երազանքի» պատգամավորների մուտքը խորհրդարան: