Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հունվարի 20-ին կայցելի Թուրքիա: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով նախագահական նստավայրի իր աղբյուրին:
Պաշտոնական այցի ժամանակ Մարգվելաշվիլին Թբիլիսիում կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի և Խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ: Բացի այդ, Մարգվելաշվիլին ծաղիկ կդնի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի դամբարանին:
Սա երկրորդ պաշտոնական այցն է, որ կատարում է Վրաստանի նախագահն ընտրվելուց հետո: Առաջինը նա այցելել էր Բրյուսել: