ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովում Վրաստանն ակնկալում է իր անդամակցության հարցում զգալի առաջընթաց։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Նրա խոսքով՝ այս հարցը գտնվում է քննարկման փուլում։
«Հաջորդ տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք մեր գործընկերներից ակնկալում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցի լուրջ քննարկում», — ասել է Մարգվելաշվիլին։ Նա ասել է, որ Վրաստանում անցկացվել են ազատ ընտրություններ, նախաստորագրվել է ասոցացման մասին համաձայնագիրը, ինչը մեծ քայլ է եվրաինտեգրման ճանապարհին։