Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Նրա խոսքերով` «Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններն առայժմ վերականգնված չեն, սակայն մենք ձգտում ենք դրան», — ասել է Կարասինը` նշելով, որ բանակցություններում առաջընթաց է նկատվում, հատկապես` մուտքի արտոնագրերի հարցում: «Մենք պետք է առաջ գնանք, որպեսզի երկու երկրների քաղաքացիների համար այցելությունները ազատ լինեն: Մենք կզբաղվենք այդ հարցով կրկնակի եռանդով… Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն այժմ ճիշտ ճանապարհին են», — ասել է փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսին, ռուս-վրացական «հնգօրյա» պատերազմից հետո, երկու երկրների միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները, իսկ Վրաստանը լքեց Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունը: