Վրաստանի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ կաթողիկոս Իլյա 2-րդը հանդես է եկել Վրաստանի կանաչապատման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ: Internewspress գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ուղղափառ եկեղեցին արել է առաջին փոխանցումը` 50 հազար դոլարի չափով:
Այս մասին հայտարարել է անձամբ կաթողիկոսը` իր նստավայրում անցկացվող բնապահպանական խնդիրներին նվիրված հանդիպման ժամանակ: Այստեղ էին հավաքվել երկրի բարձրաստիճան ղեկավարերը, այդ թվում առողջապահության, կրթության և բնապահպանության նախարարները, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:
Կատարված առաջարկով` Կաթողիկոսն անձամբ կղեկավարի հիմնադրամը, տեղակալները կլինեն վերոնշյալ նախարարները: