Վրաստանի խորհրդարանը անորոշ ժամանակով հետաձգել է երկրի օրենսդիր մարմնի նստավայրը Քութայիսից Թբիլիսի վերադարձնելու հարցի քննարկումը,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զվիադ Ձիձիգուրին:
Նշենք, որ ուրբաթ օրը Վրաստանի խորհրդարանում պլանավորում են առաջին ընթերցմամբ քննարկել երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը, որոնք վերաբերում են երկրի օրենսդիր մարմնի նստավայրի գտնվելուն: Այդ փոփոխությունների դեմ էր արտահայտվում ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը և Քութայիսի բնակչությունը, որը բողոքի ակցիա էր կազմակերպել խորհրդարանի շենքը նորից Թբիլիսի վերադարձնելու որոշման դեմ: