Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագաներ Աբդուլլահ Գյուլը, Իլհամ Ալիևը և Գեորգի Մարգվելաշվիլին կհանդիպեն այս տարվա մայիսի սկզբին Թբիլիսիում: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն: Հաղորդում է Trend գործակալությունը:
«Ավելի վաղ այդ երկրների հանդիպումներն իրականացվում էին էկոնոմիկայի նախարարների մակարդակով, այնուհետև` արտգործնախարարների: Իսկ հիմա ընդունված է որոշում՝ եռակողմ ձևաչափի հանդիպումներն իրականացնել նախագահների մակարդակով», — ասել է նախարարը: Հստակ ժամկետը հայտնի կդառնա երեք երկրների արտգործնախարարների քննարկումների ժամանակ:
Նախարարների մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 19-ին` Գանձակում: