տուն Աշխարհ Վրաստանից հեռացա, քանի որ հոգնել էի, և մարդիկ հոգնել էին ինձնից. Սաակաշվիլի

Վրաստանից հեռացա, քանի որ հոգնել էի, և մարդիկ հոգնել էին ինձնից. Սաակաշվիլի

237
0

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է հայրենիքից հեռանալու իր որոշումը՝ համարելով այն սխալ: Այս մասին գրում է korrespondent.net-ը:

Սաակաշվիլիի խոսքերով, ինքը բանտում հայտնվելուց վախենալով չէ, որ լքել է երկիրը, քանի որ նմանատիպ սպառնալիքներ եղել են նաև Ուկրաինայում:

«Զղջում եմ, որ 2013-ին պարզապես թողեցի ամեն ինչ ու հեռացա Վրաստանից: Ես հեռացա ոչ այն պատճառով, որ վախենում էի բանտ գնալ, այլ որովհետև հոգնել էի, և մարդիկ հոգնել էին ինձնից… Բայց իմ երկիրը թողնելը վատագույն ելքն էր»,- հայտնել է Վրաստանի նախկին նախագահը: