տուն Քաղաքական Վրաստանը և մենք

Վրաստանը և մենք

227
0

1394899_10202363697831998_1365290063_n

Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթեց իշխանական  «Վրացական երազանք» կուսակցության ներկայացաուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին։ Սաակաշվիլու Միացյալ ազգային շարժման թեկնածու Գեորգի Բարաձեն ստացել է ձայների մոտավորապես 22 տոկոսը: Չնայած ընտրությունների կեղծման մասին Բուրջանաձեի և լեյբորիստների արած հայտարարություններին, այնուամենայնիվ Սաակաշվիլին շնորհավորել է հաղթողին և կոչ արել իր կողմնակիցներին հարգել մեծամասնության կարծիքը: Հենց այստեղ արդեն կայանում է այն տարբերությունը, որն առկա է Հայաստանի և Վրաստանի միջև: Հայաստանի երեք նախագահներից և ոչ մեկը ի վիճակի չեղավ նման հայտարարություն անել:

Միխեիլ Սաակաշվիլու անձի առաջացրած ցնծությանը չտրվելով, այնուամենայնիվ պետք է նշենք, որ, ներկայիս վրացական իրականությունը Սաակաշվիլու և իր թիմի ձեռքբերումն էր,   որ երկրի խորհրդարանում մեծամասնություն է կազմում հակառակորդ կամ մրցակից քաղաքական ուժը , իսկ վարչապետ է նշանակվում մի գործիչ, որը գոնե արտաքուստ խիստ թշնամաբար է տրամադրված երկրի նախագահին: Հիմա վերադառնանք հայաստանյան իրականություն: Մեր պայմաններում արդեն գրեթե անընկալելի է վրացական շրջադարձը: 1995 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր, բոլոր համապետական և անգամ տեղային նշանակության ընտրությունները, բացահայտ կամ անուղղակի, բռնի ուժով կամ կաշառքով ու բազմապիսի այլ եղանակներով կեղծվել են: Ընտրությունների նկատմամբ հանրային վստահություն բացարձակ չկա: Հայաստանի քաղաքացու համար «սև հումորի» ժանրից է վրացական իրողությունը, երբ նախագահի կուսակցությունը պարտվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ավելին՝ նախագահը կոչ է անում մեծամասնության կարծիքը հարգել:  Հայաստանյան բոլոր իշխանությունները ցույց են տվել, թե ինչպես կարող են հարգել մեծամասնության կարծիքը: Ամենավառ ու ողբերգական օրինակը դարձավ 2008-ի Մարտի մեկը, երբ Ռոբերտ Քոչարյանը «նորընտիր» Սերժ Սարգսյանի հետ իրենց վերաբերմունքը հայտնեցին մեծամասնությանը` սպանելով 10 հոգու, բանտարկելով մեծամասնության պարագլուխներին շինծու և քաղաքական մեղադրանքներով:

Հենց  սա էր Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների վերաբերմունքը սեփական քաղաքացիներին հանդեպ: Առաջին նախագահն իր վերաբերմունքը ցույց տվեց 1996-ի սեպտեմբերին, սակայն,  ի տարբերություն վերջինների, գոնե առանց զոհերի: Ինչևէ, Հայաստանն այդպես էլ չունեցավ նախագահ, որի համար գերակա կլիներ հասարակության ու քաղաքացիների շահը: Ներկայումս դժվար է ասել, թե ուր է գնալու Վրաստանը, սակայն մի բան հստակ է՝ Հայաստանը մեծ քայլերով հետընթաց է ապրում, և դա արտահայտվում է ներկա իշխանությունների վարած քաղաքականության բոլոր ոլորտներում:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here