տուն Աշխարհ Վրաստանը փակում է Ռուսաստանի հետ սահմանը

Վրաստանը փակում է Ռուսաստանի հետ սահմանը

190
0

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 16-ից ճանապարհորդների համար փակել սահմանը Ռուսաստանի հետ, հայտնում է TASS-ը։

Որոշումը կայացվել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հեռախոսազրույցի արդյունքում:

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգավորությունը՝ դիտարկվել է Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիների տեղաշարժի ժամանակավոր դադարեցման հարցը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: