Վրաստանն այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստան է արտահանել 11,013 մլն շիշ գինի (0,75լ), ինչը կազմել է Վրաստանից գինու արտահանման 71,1%-ը հունվար-մարտ ամիսներին:
Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալներով` առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ արտահանվել է 15,488 մլն շիշ գինի, մինչև 243%-ով ավելին է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Վրացական արտահանման առաջին հնգյակում են Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Լեհաստանը և Լատվիան:
Ընդհանուր առմամբ, արտահանվել է 51,2 մլն դոլարի գինի, ինչը 290%-ով ավելին է նախորդ տարվա նույն ցուցանիշից:
Բացի այդ, արտահանվել է 3,94 մլն շիշ (0,5լ) բրենդի, ինչը 113%-ով ավելին է 2013 թվականի հունվար-մարտ ամիսների ցուցանիշից` 14,487 մլն դոլար: Ամենաշատը վրացական բրենդին սիրում են Ուկրաինայում` 2,504 մլն շիշ, նրան հաջորդում է Ռուսաստանը` 1,242 մլն շիշ:
Հիշեցնենք, որ Վրաստանից գինու արտահանումը թույլատրվել է միայն նախորդ տարի: Արգելքը դրվել էր 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո: