Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը պետք է փորձի ՌԴ-ի հետ երկխոսության մեջ մտնել, գրում է shantnews.am-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Վրաստանի նախագահի ելույթին:
Զուրաբիշվիլինի կարծում է, որ Վրաստանը չպետք է «պարփակվի իր մեջ»:
«Իմ ելույթի տեքստում ես հստակ ասել եմ, որ այն երկրի համար, որը ունի նման կարգի կոնֆլիկտներ և բռնակցված տարածքների հարց, կա 2 ճանապարհ՝ պատերազմ, որից մենք հրաժարվել ենք և դիվանագիտություն ու երկխոսություն»,- ասել է Վրաստանի նախագահը: