Վրաստանը սահմանների բացման ժամկետները տեղափոխել է օգոստոսի 1, սակայն երկրի իշխանությունը դեռ չի որոշել, թե որ երկրների քաղաքացիների առջև է բացելու դռները։
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հրաժարվել էին արտասահմանյան երկրների հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու մտադրությունից և որոշել էին հարևանների հետ էլ ցամաքային սահմանները չբացել մինչև հուլիսի 1-ը։ Այժմ նրանք որոշման ընդունումը հետաձգել են մինչև օգոստոսի 1-ը։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքով՝ արգելքը պամանավորված է քաղաքացիների առողջության մասին հոգածությամբ։ Սակայն Թբիլիսին այնուամենայնիվ կբացի երկինքը որոշ ավիաընկերությունների համար։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: