Վիլնյուսում այսօր նախաստորագրվել է Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը կազմված է 1000 էջից: Դրա տակ ստորագրություններ են դրել Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Զալկալիանին և Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Միխայիլ Ջանգելիձեն:
Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կկայանա նախաստորագրման հանդիսավոր արարողությունը: Այսօրվա բանակցությունները տևել են երեք ժամ: Վաղը կայանալիք նախաստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ փաստաթղթի տակ ստորագրություններ են կդնեն Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և Եվրահանձնակատար Քեթրին Էշթոնը: