տուն Աշխարհ Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջողակ օրինակներից մեկն է. The Washington Post

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջողակ օրինակներից մեկն է. The Washington Post

224
0

The Washington Post պարբերականը Վրաստանն անվանել է կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջողակ օրինակներից մեկը: Ըստ հոդվածի՝ գլոբալ համաճարակը ցույց է տվել, որ փոքր երկրներն ավելի լավ են կարողանում հաղթահարել նման խնդիրները, երբ այնպիսի ուժեղ և խոշոր պետություններում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը, համաճարակը լուրջ հետևանքներ է ունենում:

«Միաժամանակ, որոշ փոքր երկրներ ձեռք են բերել նոր ճանաչում, քանի որ այժմ աշխարհը ականատես է լինում նրանց վաղաժամ հաջողությանը»,– գրում է Washington Post-ը:

«Մինչ կորոնավիրուսը մոլեգնում է հարևան Ռուսաստանում, Վրաստանը հանգստության կղզի է: 3.75 միլիոն բնակչություն ունեցող երկրում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 700-ից պակաս է, մահացել է 12 մարդ, ինչը գովեստի խոսքերի է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,– ասվում է հոդվածում:

Պարբերականը նշում է, որ կառավարության ժամանակին ձեռնարկված միջոցները, ինչպիսիք են պարտադիր ջերմային զննումն օդանավակայաններում և հունվարի վերջից ներդրված միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումները, օգնել են երկրին կանխել վիրուսի տարածումը:

The Washington Post-ը գրում է, որ վարակի տարածման դանդաղեցման պայմաններում և երկիրը զբոսաշրջության համար բացելու պլաններում, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն հայտարարում է, որ հետաքրքրված ամերիկացիները դիմում են նրա գրասենյակ բիզնես-առաջարկներով և ճանապարհորդական հայտերով: