ՆԱՏՕ-ն կարծում է, որ Վրաստանը կարող է մոդել համարվել նախկին ԽՍՀՄ տարածքում, որը զորքեր է ուղարկում ՆԱՏՕ-ի օպերացիաներին և նախապատրաստվում է դառնալ նրա անդամ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը, ով սեպտեմբերին լքելու է այդ պաշտոնը:
«Վրաստանը ամբողջ տարածաշրջանի համար մոդել է, որը համարվում է անվտանգության արտահանող և պատրաստ է գործնականում իրականացնել իր եվրաատլանտյան ձգտումները», — հայտարարել է նա` բացելով Վրաստան — ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը: Գլխավոր քարտուղարը նաև ողջունել է Վրաստանի առաջխաղացումը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին:
«ՆԱՏՕ-ին մաս չկազմողների մեջ Վրաստանն ամենաշատ զորքերն է տրամադրել Աֆղանստանում օպերացիայի համար, և մենք ողջունում ենք նրա որոշումը՝ միանալու արագ արձագանքմանը»,- ասել է Ռասմուսենը: