Վրաստանի կառավարությունը չի բացառում, որ իրենք կհրաժարվեն Սոչիի Օլիմպիական խաղերին մասնակցությունից,- հաղորդում է korrespondent պարբերականը:
«Վրաստանի որոշ շրջանների օկուպացիայի ֆոնի վրա Օլիմպիական խաղերին մասնակցելու որոշումը բնավ հեշտ չի տրվել: Դժբախտաբար, ոչ միայն անտեսվել է Վրաստանի բարի կամքը, այլև հակառակ շեղումներ են նկատվում: Ուրիշ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այն փաստը, որ ջահակիրներից մեկը լինելու է ՌԴ մի հերոս, որը մասնակցություն է ունեցել 2008 թ. պատերազմին: Հասկանալի է, որ հերոսներ ընտրելը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, սակայն այն երկիրը, որը ցանկություն է հայտնում վերկանագնել բարիդրացիական հարաբերությունները իր հարևանների հետ, չպետք է գործի այդչափ արտահայտիչ կերպով:
Վերոհիշյալից ելնելով՝ մենք այսօրվանից շատ ուշադիր ենք հետևելու Օլիմպիական խաղերի կազմակերպչական զարգացումներին: Եթե Վրաստանը վերջնականպես համոզվի, որ սպորտային խաղերը ավելորդ կերպով քաղաքականացված են և օգտագործվում են Վրաստանի շահերի դեմ, ապա կառավարությունը հանդես կգա համապատասխան որոշումով»,-ասված է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ: |