Հարավային Կովկասի հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության շրջանկներում: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թբիլիսիում՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
«Մենք հերթական անգամ վերահաստատել ենք, որ աջակցում ենք Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, և նշել, որ տարածաշրջանային հակամարտությունները հնարավոր է լուծել խաղաղության պայմաններում և տարածքային ամբողջականության շրջանակներում», — ասել է Գյուլը:
Նա նաև նշել է, որ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի հարցը և նույնպես միասնական դիրքորոշում են ունեցել:
«Մենք միասնական էինք մեր դիրքորոշման մեջ` ուկրաինական քաղաքական ճգնաժամն ազդեցություն կունենա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա, մենք կողմնակից ենք Ուկրաինայում քաղաքական կարգավորմանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի շրջանակներում», — ասել է Թուրքիայի նախագահը: