Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում կառուցվող նախագահական գրադարանի մոտ հայտարարել է, որ Վրաստանի նոր սերունդը չի կարող ապրել «ո՛չ Եվրասիական միությունում, ո՛չ էլ հայկականացված Վրաստանում»։ Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը։ «Հայկականացված Վրաստան» ասելով՝ Միխեիլ Սաակաշվիլին, թերևս, ի նկատի է ունեցել Հայաստանի կտրուկ որոշումը միանալու Մաքսային միությանը։
«Հույս ունեմ, որ դուք երբեք չեք ապրի ո՛չ Եվրասիական Միությունում, ո՛չ հայկականացված արտաքին քաղաքականություն ունեցող երկրում։ Մենք պետք է ապրենք Եվրոպայում», — ասել է Սաակաշվիլին։