տուն Հասարակություն Վրաերթ Կոտայքի մարզում. 45-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Վրաերթ Կոտայքի մարզում. 45-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

393
0

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 20:00-ի սահմանում Կոտայքի բնակիչ, 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանը Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Թամարա Աֆյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, և բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն տուժածը ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հետիոտնը անցնելիս է եղել ճանապարհի թույլատրելի հատվածով՝ հետիոտնի համար նախատեսված վայրով։ Վարորդը վրաերթի վայրից մոտ 50-60մ առաջ է ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վարորդը քաղաքացիներին հայտնել է նաև, որ ինքը չի նկատել վրաերթի ենթարկվողին. անվտանգության բարձիկները բացվել են ու փակել տեսադաշտը: