Հունվարի 15-ին հայտնել էինք, որ հունվարի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի և Միկոյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց. տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հունվարի 20-ին, ժամը 2-ին, հիվանդանոցից Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած 66-ամյա Գարիկ Վարդանյանը մահացել է: Քննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: