Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը կարծում է, որ չպետք է թողնել, որ Երևանում տեղադրվի Անաստաս Միկոյանի արձանը:
«Չպետք է թույլ տանք, որ մեզ ճնշեն: Անաստա Միկոյանը մեծ պետական-քաղաքական գործիչ է: Միկոյանը այնքան կապ ունի Հայաստանի հետ, որքան ծնունդով հայ է: Վերջին հաշվով, հինգ հուշարձանից հետո ինչո՞ւ են ուզում վեցերորդը, այն էլ՝ Երևանում: Ռուսաստանին հաճոյանալու համար թող Մոսկվայում տեղադրեն: Ես դեմ եմ Երևանում Միկոյանի արձանը տեղադրելուն: Արձանի հեղինակը տարօրինակ հալածվածի տպավորություն թողեց ինձ վրա»,- ասում է գրողը: :
«Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ով այդ տեսակ հուշարձանների մեջ վտանգ է տեսնում: Վտանգ եմ տեսնում խորհրդային կարգերի վերադարձի: Այն, ինչի մասնակիցը եղավ մեր հայրենակիցը, եղեռնագործություն է»,- կարծում է Տեր-Գուլանյանը: