տուն Լուրեր Վստահ չեմ, որ Ուկրաինայում կանցկացվեն նախագահական ընտրություններ. Ալեքսանդր Իսկանդարյան

Վստահ չեմ, որ Ուկրաինայում կանցկացվեն նախագահական ընտրություններ. Ալեքսանդր Իսկանդարյան

90
0

Iskandaryan

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ չէ, որ Ուկրաինայում մայիսի 21-ին կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այսօր այս մասին նա  ասաց  լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ուկրաինան կայունացնելուն ու իշխանությունները լեգալիզացնելուն դժվար թե հասնեն: Ընտրությունը պետք է Ուկրաինայի ամբողջ տարածքում անցնի, որպեսզի գիտակից մասը մասնկացի ընտրություններին, բայց դա չի լինի: Բացի այդ՝ պետք է քարոզչական արշավներ անցկացվեն, բայց ոչ մեկ լուրջ արշավներ չի անցնկացնում»,-ասում է Իսկանդարյանը:

Նա կարծում է, որ եթե Ուկրաինայում իրավիճակը չպայթի, մեծ զոհեր չլինեն, ապա մայիսի 21-ից հետո կշարունակվի նույն վիճակը:

«Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայում հայկական համայնքին, ապա պետք է ասեմ, որ այն միասնական չէ: Գոյություն ունեն տարբեր համայնքներ: Մենք ունենք հայեր, ովքեր զոհվել են մայդանում, մենք ունենք հայեր, ովքեր հակամայդանցիներ են, ունենք հայ, ով Ուկրաինայի Ներքին գործերի նախարարն է, եւ կան հայեր, ովքեր կողմ էին Ղրիմի անջատվելուն Ուկրաինայից: Հայկական համայնքը միասնական չէ Ուկրաինայում»,-ասաց Իսկանդարյանը: