տուն Լուրեր Վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշման կհանգի. Աղվան Վարդանյանը կուտակայինի մասին

Վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշման կհանգի. Աղվան Վարդանյանը կուտակայինի մասին

75
0

1509853_680409342000283_1225764149_n

Վաղըˋ մարտի 28-ին, Սահմանադրական Դատարանը կհայտնի իր որոշումը «Կուտակային կեսնաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղարդրիչի կասեցման կամ կիրառման վերաբերյալ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կկայացնի:

«Շատ բարձր եմ գնահատում այն, ինչ արեց «Դ!եմ եմ» շարժումը, կարծում եմ նրանք իրենցից կախված ամեն ինչ արեցին նաեւ քաղաքական որոշ ուժերի աջակցությամբ: Օրենքը ունի բազմաթիվ խնդիրներ սահմանդրականության հետ, բնականաբար այս հանրահավաքները, իրազեկումը, ակցիաները հասարակության մեծ զանգվածներին տեղեկացրեցին խնդրի էության մասին եւ պատահական չէ, որ տարբեր սոցիալական հարցումների արդյունքում մեր բնակչության 80 տոկոսը դեմ է այս համակարգին»,-ասում է Վարդանյանը:

Ըստ նրաˋ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը բավարար պատճառներ ունի զուտ սահմանադրականության տեսակետից, եւ սա թույլ կտա, որ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կայացնի:

«Մեր իդեալական տարբերակում Սահմանադրական դատարանը բարձրագույն ատյան է, եւ ինքը առաջնորդվում է զուտ օրենքների համապատասխանության տեսակետից սահմանադրականության հետ: Այնքան խնդիր ունի այսօր օրենքը սահմանադրականության հետ, որ ես վստահ եմˋ Սահմանադրական  դատարանը ճիշտ որոշման կհանգի»,- ասաց Աղվան Վարդանյանն այսօր Ազգային Ժողովումˋ Araratnews.am-ի հետ զրույցում: