ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«1928 թվականի հունիսի 28-ի որոշմամբ Երևանում հիմնադրվեց անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտը, իսկ սեպտեմբերի 18-ին տրվեց առաջին հրամանը՝ պրոֆեսոր Բորիս Գրիգորիի Մասինոյին ինստիտուտի դիրեկտոր նշանակելու մասին: 1928 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ինստիտուտի հանդիսավոր բացումը :
Այս օրերեին նշում ենք մեր սիրելի ֆակուլտետի հիմնադրման 90 ամյակը (մեկ տարի ուշացումով)։ Ֆակուլտետ որը Սովետական միությունում եղել է առաջատարների թվում, Մոսկվայի և Կազանի ԲՈՒՀերի հետ միասին: Դրա վառ ապացույցներից էր Մոսկվայի Անասնաբուժական ակադեմիայի ռեկտոր՝ անասնաբուժական զորքերի գեներալ Վորոնինի խոսքերը, ով մեզ տեսավ Մոսկվայում՝ առաջին ուսանողական օլիմպիադային.
— Армяне?
— Да!
— Пришли задавить тут всех?
(Իհարկե ընդունեցի Մուրադի դեմքի արտահայտությունը)
Մարդու խոսքեր էին, ով գիտեր մեր ֆակուլտետի պատմությունն ու հնարավորությունները։ Ֆակուլտետ որը ավարտելը մեծ պատիվ է: Ֆակուլտետ, որի մասնագիտությունները ամբողջ աշխարհում հարգված և պահանջված են:
Վստահ եմ, որ շուտով մեզ մոտ էլ այդպես կլինի:
Շնորհավորում եմ բոլորիս»: