տուն Աշխարհ Վստահիր, բայց փորձիր. Ստոլտենբերգը՝ ՌԴ-ի հետ գործակցության մասին

Վստահիր, բայց փորձիր. Ստոլտենբերգը՝ ՌԴ-ի հետ գործակցության մասին

204
0

«Մենք ձգտում ենք ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Այդ պատճառով էլ Մոսկվայի համար բաց ենք պահում մեր դիվանագիտական կապուղիները»: Այս մասին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Foreign Policy հանդեսի կազմակերպած միջոցառման շրջանակում ունեցած իր ելույթում Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ իրենք կարևորում են վստահության վերականգնումը:

Ստոլտենբերգի համոզմամբ, դիվանագիտական ջանքերը կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը լինի հուսալի զսպման և պաշտպանության դիրքերից: