տուն ժամանց Շոու-բիզ Վուդի Ալենի որդու հայրը, հնարավոր է, Ֆրենկ Սինատրան է

Վուդի Ալենի որդու հայրը, հնարավոր է, Ֆրենկ Սինատրան է

227
0

1

Հոլիվուդում նոր սկանդալ է հասունանում: Հայտնի կինոռեժիսոր Վուդի Ալենի նախկին կինը` դերասանուհի Միա Ֆերոուն հայտարարել է, որ իրենց համատեղ որդին, հնարավոր է, աշխարհահռչակ երգիչ Ֆրենկ Սինատրայից է: Այս մասին գրում է The Guardian-ը` նշելով, որ 25-ամյա Ռոնան Ֆերոուն իրոք շատ նման է Սինատրային:

Միա Ֆերոուն այս բացահայտումն արել է Vanity Fair-ին տված հարցազրույցում, որը շուտով լույս կտեսնի: Բացի այդ, պարզվել է, որ Վուդի Ալենի և Միա Ֆերոուի որդեգրված դուտրը կրկին պնդում է, որ  խորթ հայրը սեռական ոտնձգության փորձ է արել, երբ Դիլանը եղել է 8 տարեկան: Ավելի վաղ այս հայտարարությունը դարձել էր ոստիկանության քննության առարկա, սակայն ռեժիսորի մեղավորության ապացույցներ չէին հայտնաբերվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here