Հոլիվուդյան անվանի ռեժիսոր Վուդի Ալենը հայտնվել է լուրջ քննադատության տակ: Ամերիկյան մամուլը վրդովված է, որ «Փամփուշտներ` Բրոդվեյի վրա» մյուզիքլում նա չի ներգրավվել և ոչ մի սևամորթի: Այս մյուզիքլը Ալենի` 1994 թվականին լույս տեսած համանուն ֆիլմի երաժշտական տարբերակն է: Այս մասին հաղորդում է The New York Daily News-ը:
Ալենը պնդում է, որ դա հատուկ չի ստացվել, սակայն նյույորքյան պարբերականը գրել է, որ ռեժիսորն անձամբ է հրահանգել իր օգնականների դերասաններին ընտրելիս չդիտարկել աֆրոամերիկացիների թեկնածությունները:
Լրագրողների կարծիքով` այդ խնդրանքը բավականին տարօրինակ է թվում` հաշվի առնելով այն, որ Cotton Club գիշերային ակումբում, որի մասին պատմում է մյուզիքլը, 1920-ականներին եղել են հիմնական սևամորթ գանգստերներ: Պարբերականը նաև հիշեցնում է, որ Վուդի Ալենին ժամանակին քննադատել են այն բանի համար, որ իր ֆիլմերում բացակայում են նույնասեռականները, իսկ ինքը չի անդրադառնում նույնասեռականների սիրուն: